Մատչելիության հղումներ

Փաշինյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի ղեկավարներին


Էբրահիմ Ռայիսին ողջունում է Նիկոլ Փաշինյանին Թեհրանում, 1-ը նոյեմբերի, 2022թ․
Էբրահիմ Ռայիսին ողջունում է Նիկոլ Փաշինյանին Թեհրանում, 1-ը նոյեմբերի, 2022թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ։

«Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար», - ըստ վարչապետի գրասենյակի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ականատես կլինեն երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:

Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար, Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասել է Հայաստանի վարչապետն ընդգծելով՝ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:

XS
SM
MD
LG