Մատչելիության հղումներ

Պուտին․«Արևմուտքը չկարողացավ քայքայել ռուսական տնտեսությունը, բայց հանգստանալը դեռ վաղ է»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում արևմտյան պետությունները չեն կարողացել հասնել իրենց գլխավոր նպատակներից մեկին՝ ռուսաստանյան տնտեսության քայքայմանը։

«Հավաքական արևմուտքը համակարգված գործողությունների դիմեց մեր տնտեսությունը փլուզելու նպատակով։ Թեև նրանց մոտ որևէ բան չստացվեց, սակայն հանգստանալը դեռ վաղ է։ Մենք հասկանում ենք, որ մեր դեմ քայլերը նախևառաջ արագ արդյունքի հասնելու հույսից դրդրված էին ձեռնարկվում։ Մեր դեմ աշխատողները, սակայն, որոշակի ակնկալիքներ ունեն նաև միջնաժամկետ տեսանկյունից ելնելով», - Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ այսօր հայտարարել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG