Մատչելիության հղումներ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հարյուրավոր անհատների, այդ թվում՝ Ասադի դեմ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 17-ը մարտի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 17-ը մարտի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հարյուրավոր անհատների, նրանց թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի արտադրությանն առնչություն ունեցող իրանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Զելենսկին երեկ հայտնել է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված 400-ից ավելի անհատների և ընկերությունների մեծ մասը ռուսաստանցի կամ ռուսաստանյան են և ընդգրկված են ռազմական արդյունաբերությունում, բայց «ահաբեկչությանն օգնող» իրանցիները և սիրիացիները նույնպես հայտնվել են «սև ցուցակում»:

Համաձայն Ուկրաինայի նախագահի հրամանագրի՝ Ասադի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով: Նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև Սիրիայի վարչապետը և արտգործնախարարը:

Պատժամիջոցների ցանկում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարը, այլ իրանցիներ:

Ուկրաինան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է անցած տարվա ամռանը: Օրերս այցելելով Մոսկվա՝ Ասադը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր լիակատար աջակցության մասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն անվանելով «պայքար հին և նոր նացիստների դեմ»:

XS
SM
MD
LG