Մատչելիության հղումներ

Ռումինիայում վառոդի արտադրության նոր գործարան կկառուցվի


Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Ֆլորին Սպատարու, արխիվ
Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Ֆլորին Սպատարու, արխիվ

Ռումինիայում զինամթերքի համար վառոդի արտադրության նոր գործարան կկառուցվի, տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ֆլորին Սպատարուն։

Նմանատիպ գործարան կար Ռումինիայում, սակայն 2004 թվականին այն փակվել է։ «Այժմ մենք ավելի մեծ արտադրական հզորություն կստեղծենք ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ոչ ՆԱՏՕ-ի համար», - ասել է Սպատարուն։

Ռումինիան, նրա խոսքով, արդեն իսկ համապատասխան պայմանագրեր է կնքել ամերիկյան և հարավկորեական ընկերությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG