Մատչելիության հղումներ

Նոր առաջադրումներ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ


Մուհարեմ Ինջեյ, արխիվ
Մուհարեմ Ինջեյ, արխիվ

Թուրքիայիում գործող «Հայրենիք» կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Մուհարեմ Ինջեյի թեկնածությունը։ Ինջեն նախկինում անդամակցում էր Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժին՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և 2018 թվականի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն էր։

«Ընտրություններին դեռ 60 օր կա։ Ինչո՞ւ ես պետք է ժամանակից շուտ անձնատուր լինեմ։ Եկեք մասնակցենք ընտրություններին և, ով գիտի, գուցե հենց ես լինեմ հաղթողը», - այսօր Անկարայում հայտարարել է Ինջեն։

Շաբաթ օրը իր թեկնածուին էր առաջադրել ծայրահեղ աջ, ազգայնական հայացքներ դավանող հինգ կուսակցություններին միավորող АТA (Հայր) դաշինքը։ Այս ուժի թեկնածուն Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի նախկին պատգամավոր Սինան Օղանն է։ 56-ամյա քաղաքական այս գործիչը ծնունդով Իգդիրից է, 90-ականներին ապրել է Բաքվում՝ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկանի տեղակալի պաշտոն զբաղեցնելով։ 2009-ին Օղանը թեկնածուական թեզ է պաշտպանել Մոսկվայի պետական համալսարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG