Մատչելիության հղումներ

2022-ին ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ավելի քան 4 հազար դեպք․ զինդատախազ


Դատախազության Կոլեգիայի ընդլայնված նիստը, 10-ը մարտի, 2023թ․
Դատախազության Կոլեգիայի ընդլայնված նիստը, 10-ը մարտի, 2023թ․

2022-ին Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք, 2021-ին դեպքերի թիվը եղել է 6 հազար 195, երեկ տեղեկացրել է գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ դատախազության Կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ՝ նկատելով՝ դեպքերը նվազել են 1625-ով:

Ըստ Գլխավոր դատախազության՝ Էլիզբեկյանը նշել է, որ դեպքերից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 1028-ը զինվորական, 668-ն այլ ընդհանուր բնույթի։

2021-ի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով, ասել է զինվորական դատախազը՝ շեշտելով՝ զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ՝ ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով, 2021-ի համեմատ ծանր հանցագործությունները 2022-ին նվազել են 100 դեպքով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

Պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, ուրում որպես կառավարության «ամենակարևոր անելիք» նշված էր նաև «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ», դրա իրականացման համար Փաշինյանը մինչև 2021-ի հունիս ժամանակ էր խնդրում։ Կառավարության 2021-2026թթ-ի ընդունված ծրագրով մեկնարկել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը։ Կառավարության հնգամյա ծրագրի ընդունումից երկու տարի անց, սակայն, իրավապաշատպաններն այս ոլորտում լուրջ փոփոխություններ դեռ չեն արձանագրում։

XS
SM
MD
LG