Մատչելիության հղումներ

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով կալանավորվել է վերջիններիս ծառայակիցը


Ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է վերջիններիս ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն հաղորդագրության, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ( շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը):

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG