Մատչելիության հղումներ

Ռազմական տեխնիկայի փչովի կեղծ նմուշներ արտադրող չեխական ընկերության բիզնեսը ծաղկում է


Ռազմական կեղծ թիրախներ՝ փչովի տանկերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմական այլ տեխնիկայի բնական չափերով մուլյաժներ արտադրող չեխական «Inflactech Decoys» ընկերությունը պատվերների բում է ապրում։ Հատկապես Ուկրաինայի վրա Ռուսաստանի ագրեսիայից հետո ընկերության արտադրանքի պահանջարկը կտրուկ աճել է՝ ամսական հասնելով մի քանի տասնյակի, իսկ այս տարի 100 տոկոսի աճ է ակնկալվում, ասել է Չեխիայի հյուսիսում՝ Դեչին քաղաքում գտնվող գործարանի տնօրեն Վոյցեխ Վրեսերը։

Երեք տասնյակ ապրանքատեսակներին գումարվել է նաև ամերիկյան HIMARS հրթիռային համակարգի կեղծ նմուշը։

Ընկերությունը պատվերներ է ստանում աշխարհի շատ երկրներից, բայց իրենց ապրանքները Ուկրաինային տրամադրելու մասին գործարանի տնօրենը ուղիղ չի ասել։

«Կարող եմ պատկերացնել, որ եթե մենք ցանկանանք աջակցել աղետի մեջ ընկած գործընկեր երկրին, մենք նրանց կուղարկենք մեր փչովի թակարդները, և նրանք արդեն այնտեղ են, կամ հավանական է կլինեն», - ասել է նա։

Չեխական ընկերությունը կեղծ ռազմական տեխնիկան պատրաստում է սինթետիկ մետաքսից։ Տեսողական խաբկանք ստեղծելու նպատակով զինտեխնիկայի բնական տեսքի ու իսկական չափսից բացի, այն նաև ջերմային հատկություն ունի հակառակորդի ռադարներին մոլորեցնելու համար։ Պարկի մեջ հավաքված մուլյաժը 4-5 զինվորով կարող են տեղափոխել ու փչել 10 րոպեի ընթացքում։

Չեխական ընկերության ռազմական կեղծ թիրախների գինը 10 հազար դոլարից 100 հազար դոլարի սահմաններում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG