Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, 14 տուժած հոսպիտալացվել է


Վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսը, «Ազատությանը» փոխանցեցին վարչապետի գրասենյակից՝ նշելով՝ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում, իսկ վթարի մանրամասները քննությունը կպարզի։

Քիչ առաջ Փրկարար ծառայությունը հաղորդեց, որ այսօր Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։35-ին։ Իրար են բախվել Hyundai մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին։ 11 տուժածներ տեղափոխվել են Երևանի «Աստղիկ», «Էրեբունի» և «Արմենի» բժշկական կենտրոններ։

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հստակեցրեց՝ ավտովթարից տուժել է 14 քաղաքացի, նրանք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:

Ըստ նախարարության՝ նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել, ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը՝ միջին ծանրության, 1-ը` բավարար:

XS
SM
MD
LG