Մատչելիության հղումներ

Պայթյուն Չեռնոգորիայում՝ դատարանի շենքի մոտ. կա մեկ զոհ


Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքի գլխավոր դատարանի շենքի մոտ պայթյուն Է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածը մոտ 40 տարեկան էր, ամենայն հավանականությամբ նա է պայթուցիկ սարքը գործի դրել դատարանի շենքի մուտքի մոտ։

Ոստիկանությունը պարզում է դեպքի դրդապատճառները՝ չբացառելով ինքնասպանության վարկածը։ Հաղորդվում է, որ պայթյունի պահին դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են եղել, բոլորը տարհանվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG