Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրանամետ ակտիվիստը հացադուլից հետո մահացել է դատարանի դահլիճում


 Ադրբեջանցի կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմով, արխիվ
Ադրբեջանցի կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմով, արխիվ

Տևական հացադուլից հետո դատարանի դահլիճում մահացել է ադրբեջանցի կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմովը։

Սալիմովը ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով, մոտ մեկ տարի անց պետական դավաճանության մեղադրանքով 17 տարվա ազատազրկման դատապարտվել։

Իրանամետ ակտիվիստը, որը կտրականապես հերքում էր իրեն վերագրվող հանցանքները, ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Առողջական խնդիրների վատթարացման ֆոնին 53 օր տևած հացադուլը Սալիբովը դադարեցրել է մարտի 1-ին և հաջորդ օրը մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG