Մատչելիության հղումներ

Կարևոր է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ․ Միրզոյան


Կարևոր է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ժնևում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Արդեն 79 օր ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Միրզոյան ու Գրանդին երեկ քննարկել են նաև համագործակցության հետագա զարգացման հարցեր, անդրադարձել 2020-ի 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը։

Միրզոյանը Ժնևում է՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։Նա երեկ հանդիպել է Իրանի արտգործնախարարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

XS
SM
MD
LG