Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «ՌԴ-ն «Իսկանդեր» և С-400 համակարգեր է փոխանցել Բելառուսին»


«Ռուսաստանը «Իսկանդեր» և С-400 համակարգեր, ինչպես նաև դրանց համար նախատեսված սպառազինություն է մատակարարել Բելառուս», - այսօր, Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Տարածաշրջանային զորախմբի բելառուսական հատվածի՝ զինատեսակներով ապահովման շրջանակներում Ռուսաստանը մեզ «Իսկանդեր» տեսակի օպերատիվ-մարտավարական հրթիռներ է մատակարարել՝ հրթիռների անհրաժեշտ պաշարով հանդերձ», -հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը մեծ հեռահարության С-400 զենիթային համակարգ է փոխանցել Մինսկին։

«Զինվորականները ստացել են այն, ինչ ուզում էին։ Սա հզոր զենք է», - հայտարարել է Լուկաշենկոն։

XS
SM
MD
LG