Մատչելիության հղումներ

Բելառուսի տարածքում անցկացվում են ռուս-բելառուսական զորավարժություններ


Ռուս-բելառուսական օդային զորավարժություններ, արխիվ:
Ռուս-բելառուսական օդային զորավարժություններ, արխիվ:

Ռուսաստանի և Բելառուսի օդային ստորաբաժանումները Բելառուսում համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Դրանք տեղի են ունենում մայրաքաղաք Մինսկից 150 կիլոմետր արևմուտք գտնվող Բարանովիչի բնակավայրի շրջանում:

Փորձագետների կարծիքով, Մոսկվան կարող է փորձել ճնշում բանեցնել Մինսկի վրա և համոզել միանալ Ուկրաինայում ընթացող պատերազմին:

Կրեմլը պնդում է, որ նման մտադրություն չունի: Նույնը մի քանի առիթներով հայտարարել է նաև Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հունվարի 16-ին մեկնարկած երկշաբաթյա զորավարժությունները «բացառապես պաշտպանական բնույթ են կրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG