Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան քաղաքներում հայտնվում են պատերազմի դեմ բողոքի հուշատախտակներ, լուսանկարներ ու պաստառներ


Ռուսաստան - Հակապատերազմական հուշատախտակը Կազանում, 24-ը փետրվարի, 2023թ.
Ռուսաստան - Հակապատերազմական հուշատախտակը Կազանում, 24-ը փետրվարի, 2023թ.

Ռուսաստանյան տասնյակ քաղաքներում փետրվարի 24-ին հայտնվել են պատերազմի դեմ բողոքի բովանդակությամբ հուշատախտակներ, լուսանկարներ, գրություններ ու պաստառներ: Դրանք նվիրված են ռուս - ուկրաինական պատերազմի առաջին տարվան:

Կազանում հայտնաբերվել է հուշատախտակ՝ Լենինյան այգում Քաղաքական հալածանքների զոհերի արձանի մոտ տեղադրվել են Բուչայի, Մարիուպոլի և Դնեպրի (նախկին անունը՝ Դնեպրոպետրովսկ) իրադարձությունների մասին վկայող լուսանկարներ և պաստառ՝ «Ո՛չ պուտինյան պատերազմին» գրությամբ:

Հակապատերազմական բովանդակությամբ հուշատախտակներ են հայտնվել նաև Տոմսկում, Նովոսիբիրսկում, Մուրմանսկում և այլ մեծ ու փոքր բնակավայրերում:

Խաբարովսկում բերման են ենթարկել պատերազմի դեմ բողոքող տեղացի ակտիվիստին, Վլադիվոստոկում ձերբակալել են «Մի՛ պատերազմեք» պաստառով պիկետի դուրս եկած բնակիչներից մեկին: Այդ երկու քաղաքացիներին ոստիկանները հետագայում ազատ են թողել առանց արձանագրություն կազմելու:

Իրավապահները հերթապահում են տեղերում և անմիջապես հեռացնում են հուշատախտակներն ու գրությունները:

XS
SM
MD
LG