Մատչելիության հղումներ

Թմրանյութ օգտագործողը սկզբից հոգեպես է ոչնչանում, հետո ֆիզիկապես. Առողջապահության նախարարության խորհրդատու


2022 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ 95 տոկոսով։

Թմրամիջոցներին, դրանցից կախվածությանը, տվյալներին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում անդրադարձել է Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն, Առողջապահության նախարարության խորհրդատու Սուրեն Նազինյանը։

Ստորև ներկայացնում ենք հատված ասուլիսից.

«Թմրամիջոցներ կան, որոնց միանգամյա օգտագործումը կարող է հիվանդագին հակում առաջացնել, կամ նույն սինթետիկ թմրամիջոցներից որոշակի թմրամիջոցներ, ասենք՝ նույն մեթամֆետամինի միանգամյա օգտագործումը կարող է առաջացնել հակում, ցանկություն՝ հետագայում գործածելու։ Ամեն ինչը ծխախոտի նման է, ծխախոտի դեպքում ավելի դանդաղ է տեղի ունենում ամեն ինչ, կախվածություն է առաջանում մարդու մոտ, թմրամիջոցների դեպքում շատ արագ է տեղի ունենում, դրա համար պետք է ուղղակի չփորձել, այդքան բան», - ասում է նա։

Ըստ Սուրեն Նազինյանի՝ թմրամիջոցների անընդհատ գործածելը հետագայում բերում է կախվածության համախտանիշի առաջացման, որի արդյունքում արդեն մարդու մոտ առաջանում են հոգեկան և ֆիզիկական առողջական խնդիրներ ու շատ արագ, այսինքն՝ չի զգում մարդը այդ ընթացքը։

«Կոնկրետ Հայաստանում կանանց՝ թմրամիջոց գործածելու պատճառ հանդիսանում է զուգընկերոջ թմրամիջոց գործածելու հանգամանքը, օրինակ՝ մենք բուժում ստացող յոթ կին ունենք, 490 մարդուց յոթը կին են, բոլորի դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, թմրամիջոց գործածելու պատճառը հանդիսացել է զուգընկերը, որ էլի թմրամիջոց գործածող է եղել», - նկատեց կենտրոնի տնօրենը։

Հարցին, թե իրենց կենտրոն ավելի շատ ի՞նչ կախվածությունից են դիմում, Նազինյանը պատասխանեց. «Ավանդաբար մեր կենտրոն դիմողների մեջ ալկոհոլային կախվածություն ունեցող անձանց թիվը միշտ շատ մեծ է եղել, դեռ Խորհրդային Միությունից սկսած, հիմա, իհարկե, էլի ալկոհոլային կախվածություն ունեցող պացիենտների թիվն է շատ մեծ, բայց գնալով թմրամիջոցներից կախվածություն ունեցող պացիենտների թիվն էլ է ավելանում, ցավալին այն է, որ մարդը սկզբից հոգեպես է ոչնչանում, հետո ֆիզիկապես, օրինակ՝ մեր բուժում ստացող պացիենտների պարագայում շատերը երբ գալիս են, դիմում են բուժման նպատակով, ասեն՝ նորմալ տղա է եղել կամ աղջիկ է եղել՝ լավ, բարձրագույն կրթությամբ, ընտանիքով և այլն, բայց իհարկե, թմրամիջոցը կործանում է շատ արագ, ֆիզիկապես մարդը կա, բայց իր բոլոր հմտությունները, ունակություններն այդ մարդը կորցրել է»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

Թմրամիջոցներից կախվածություն ունեցողների թիվն ավելանում է. Բժիշկ-նարկոլոգ
please wait

No media source currently available

0:00 0:38:47 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG