Մատչելիության հղումներ

Հինգ բերման ենթարկված` Բաքվում կայացած ակցիայի ընթացքում


Ադրբեջանի ոստիկանությունը հինգ մարդու է բերման ենթարկել այսօր Բաքվի կենտրոնում՝ Վերաքննիչ դատարանի շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ընթացքում։ Դրա մասնակիցները դատարանից պահանջում էին ազատ արձակել դեկտեմբերից ի վեր կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։

Խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Հաջիևը հունվարի 9-ից գտնվում է հացադուլի մեջ, նրա փաստաբանների պնդմամբ, ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

Ավելի վաղ Հաջիևին ազատ արձակելու պահանջով հանդես էր եկել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ հայտարարելով, որ նա ցանկացած պահի կարող է հայտնվել կոմայի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG