Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևը


Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Բախտիյար Հաջիև, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Բախտիյար Հաջիև, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի ընդդիմադիր ակտիվիստ, հասարակական գործիչ Բախտիյար Հաջիևը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է խուլիգանության մեջ։

Ալիևի կոշտ ընդդիմախոսի դեմ դատական հայց է ներկայացրել ադրբեջանցի լրագրող Ուլվիա Ալովլուն, «Թուրան»-ը նշում է, որ Հաջիևի և լրագրողի միջև հակամարտությունը «վաղուց» է։

Հաջիևը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հրապարակային քննադատությամբ, բազմիցս ձերբակալվել է և հայտարարել իր նկատմամբ քաղաքական ճնշումների մասին։

Օգոստոսին ընդդիմադիր գործիչը հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին։

XS
SM
MD
LG