Մատչելիության հղումներ

Արցախից ևս 8 հիվանդ է տեղափոխվել Հայաստան


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից ևս 8 հիվանդ է տեղափոխվել Հայաստան, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով՝ 4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ:

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում, ըստ հաղորդագրության, շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 67 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG