Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 7 հիվանդ


Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել է ևս 7 հիվանդ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում, ըստ հաղորդագրության, շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 62 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG