Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը Հարավային Կորեային և Ճապոնիային կոչ է անում ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային


Ճապոնիա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Տոկիոյում, 1-ը փետրվարի, 2023թ.
Ճապոնիա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Տոկիոյում, 1-ը փետրվարի, 2023թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս շաբաթ ուղևորության ժամանակ, որը ներառում էր կանգառներ Սեուլում և Տոկիոյում, կոչ արեց ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ որպես օրինակ մատնանշելով եվրոպական երկրները:

Հարավային Կորեան և Ճապոնիան արդեն Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական տեխնիկա են նվիրաբերել՝ ներառյալ զրահաբաճկոններ և սաղավարտներ, Սեուլը նաև հավանություն է տվել ուկրաինացի զինվորականներին մատակարարող երկրներին հարավկորեական արտադրության զենքի վաճառքին։ Սակայն երկու պետություններից ոչ մեկը զենք չի առաքել անմիջապես Ուկրաինա՝ մասամբ նույն իրավական սահմանափակումների պատճառով, որոնք հետ են պահում եվրոպական շատ երկրներին:

Մինչև անցյալ տարի Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ պատերազմական գոտիներ զենք չուղարկելու վաղեմի քաղաքականություն էին վարում։ Ամեն ինչ փոխվեց Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա. ամենաուշագրավը Գերմանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի կուրսի փոփոխությունն էր։

Ո՛չ Հարավային Կորեան, ո՛չ Ճապոնիան Ուկրաինայի նկատմամբ իրենց քաղաքականությունը փոխելու մտադրություն ցույց չտվեցին։ Այնուամենայնիվ, Ստոլտենբերգի մեկնաբանությունները հուշում են, որ Արևմուտքը կարող է ավելի ու ավելի մեծ ճնշում գործադրել նրանց վրա ռազմական օգնություն տրամադրելու համար, նկատում են վերլուծաբանները:

XS
SM
MD
LG