Մատչելիության հղումներ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 22 հազարին


Մերձավորարևելյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 21 հազար 642-ի։

Նախկինում հաղորդվում էր 20 հազար 296 զոհերի մասին։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ առավոտվա դրությամբ զոհերի թիվը հասել է 18 հազար 342-ի, մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 74 հազար մարդ:

Սիրիայի տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհերի թիվը հասել է 3 հազար 300-ի, վիրավորվել է շուրջ 4 հազար մարդ:

XS
SM
MD
LG