Մատչելիության հղումներ

Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի


Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում

Թուրքիայի խորհրդարանը երկրի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին որոշում է ընդունել։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը «թույլ կտա կանխել որոշ վայրերում օրինախախտումները»։

Երկուշաբթի օրը Թուրքիայում և հարևան Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով գերազանցում է 19 հազարը՝ մեծամասնությունը Թուրքիայում։ Հաղորդվում է տասնյակ հազարավոր վիրավորների, անհետ կորածների մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստացել է մոտ հարյուր բժշկական թիմ ուղարկել աղետի գոտիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG