Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահն ու զինվորական պատվիրակությունը կայցելեն Թեհրան


Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այց կկատարի Իրան։ Թեհրանում սպասում են նաև Ղրղըզստանի զինվորական պատվիրակությանը։ Նախատեսվող այցերի մասին ասել է Բիշքեկում Իրանի դեսպան Սաիդ Խարազին։

Թեհրանը Բիշքեկին առաջարկում է զարգացնել տրանսպորտային համագործակցությունը՝ օգտագործելով Պարսից ծոցի իրանական նավահանգիստները։

Ռազմական ոլորտում դիտարկվում է իրանական հետախուզական ԱԹՍ-ների վաճառքի հարցը։

XS
SM
MD
LG