Մատչելիության հղումներ

Պուտինը համաձայնել է արխիվային քարտեզներ փոխանցել Բիշքեկին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է խորհրդային ժամանակաշրջանի արխիվային քարտեզները փոխանցել Բիշքեկին՝ օգնելու լուծել Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև վիճելի սահմանային տարածքների հետ կապված խնդիրները:

Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը նախօրեին հայտարարել է, որ նման խնդրանքով Կրեմլի ղեկավարին էր դիմել նախագահ Սադիր Ջապարովը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի արխիվներում ավելի «հուսալի» տեղեկություններ կան նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների մասին, քան բուն այդ երկրներում։

Ռուսաստանի նախագահը նաև պատրաստակամություն էր հայտնել «օգնել լուծելու Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև սահմանային վեճերը»։

Անցած ամիս հարևան երկրների սահմաններին տասնյակ մարդկանց կյանք խլած զինված բախումների համար կողմերը միմյանց են մեղադրում։

XS
SM
MD
LG