Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Էստոնիայի դեսպանը լքեց նստավայրը


Էստոնիայի քարտեզը՝ երկրի պետական դրոշի գույներով, արխիվ
Էստոնիայի քարտեզը՝ երկրի պետական դրոշի գույներով, արխիվ

Ռուսաստանում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեն այսօր վաղ առավոտյան լքել է իր նստավայրը, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն իջեցվել են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։

Դիվանագիտական հակամարտությունը սկսվել է այս տարվա հունվարի առաջին կեսին։ Հունվարի 11-ին Էստոնիան Մոսկվայից պահանջեց կրճատել ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը։ Ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Էստոնիան նվազագույնի հասցրեց երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ փակելով Ռուսաստանի հյուպատոսությունները Նարվայում և Տարտուում ու արտաքսելով երեք ռուս դիվանագետների: Ռուսաստանը սիմետրիկ պատասխանեց:

Լատվիան նույնպես նվազեցրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին հրամայված է լքել երկիրը մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG