Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնում է նաև Լատվիան


Լատվիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանին, արխիվ
Լատվիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանին, արխիվ

Դեսպան Միխայիլ Վանինը պետք է լքի Լատվիան մինչև փետրվարի 24-ը:

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանինը պետք է լքի Լատվիան մինչև փետրվարի 24-ը, երեկ հայտարարել է լատվիական արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ ՌԴ դեսպանը երկուշաբթի օրը հրավիրվել է նախարարություն ու ծանուցվել պաշտոնական Ռիգայի որոշման մասին՝ փետրվարի 24-ից նվազեցնելու Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ հասցնելով այն լիազորված գործավարի աստիճանի։

Երկուշաբթի օրն ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը հայտարարել էր, որ Ռիգան որոշել է նվազեցնել Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը և փետրվարի 24-ից հետ կանչել Մոսկվայում դեսպան Մարիսա Ռիեկստինշային։ Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է Էստոնիայի հետ համերաշխության համար։

Նախօրեին հաղորդվեց, որ Ռուսաստանը որոշել է արտաքսել Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին և նվազեցնել մերձբալթյան այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ ի պատասխան ՌԴ դեսպանատան անձնակազմը մինչև փետրվարի 1-ը կրճատելու Տալլիննի որոշման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG