Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Էստոնիան նվազեցնում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը


Էստոնիա - Տալլիննում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ
Էստոնիա - Տալլիննում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ

Ռուսաստանն ու Էստոնիան նվազեցնում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Փետրվարի 7-ից երկու երկրները Մոսկվայում և Տալլիննում ներկայացված կլինեն ոչ թե դեսպանների, այլ ժամանակավոր հավատարմատարների մակարդակով։

Ռուս - էստոնական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Էստոնիայի իշխանությունները Մոսկվայից պահանջեցին կրճատել Տալլիննում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին հրահանգել է մինչև փետրվարի 7-ը լքել երկիրը։ Սրան ի պատասխան՝ նույնատիպ որոշում է կայացրել Էստոնիայի դիվանագիտական գերատեսչությունը։

«Էստոնիան, ի գիտություն ընդունելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու վերաբերյալ Ռուսաստանում կայացված որոշումը, հավասարության սկզբունքից հրաժարվել չի պատրաստվում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանը ևս փետրվարի 7-ին պետք է լքի Էստոնիան», - հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG