Մատչելիության հղումներ

«Ցանկանում են մեր արյամբ հողեր վերադարձնել». Կիևի պատասխանը Վրաստանի նախագահին


 Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլով, արխիվ
Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլով, արխիվ

Վրաստանի իշխանությունները ուկրաինացի ժողովրդի արյան գնով ցանկանում են վերադարձնել Ռուսաստանի օկուպացրած տարածքները՝ միևնույն ժամանակ ծաղրելով Ուկրաինայի քաղաքացուն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Ես լսել եմ Վրաստանի նախագահի հայտարարությունը, ով կարծում է, որ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղության համաձայնագրեր կստորագրենք։ Նա ինչ-որ երազում է, թե մենք դրանում պետք է ներառենք Վրաստանի այն հատվածը, որն Ռուսաստանը օկուպացրել է 2008 թվականին։ Բայց երբ ես մարտին ելույթ ունենալով վրացի եղբայրներին ասացի՝ «եկեք օգնեք և մենք միասին կաշխատենք», Վրաստանը՝ ի դեմս այդ նույն մարդկանց, լռեց և նույնիսկ նկատողություն արեց, որ ես խառնվում եմ իրենց գործերին», - ասել է Դանիլովը:

Bloomberg-ի հետ զրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում պետք է պահանջել, որ ռուսները հեռանան ոչ միաjն Ուկրաինայի, այլև Վրաստանի օկուպացված տարածքներից՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից։

XS
SM
MD
LG