Մատչելիության հղումներ

Վրաստանը չի հաստատում Սոչի-Բաթումի ծովային երթուղի բացելու բանակցությունները


Վրաստան - Բաթումիի նավահանգիստը, արխիվ

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը չի հաստատում Սոչի-Բաթումի ծովային երթուղի բացելու շուրջ բանակցությունների մասին լուրերը։

«Վրաստանը ծովային ուղևորափոխադրումներ չունի ռուսական նավահանգիստների հետ։ Բացի այդ, ռուսական կողմը վրացական կողմին չի դիմել, և հետևաբար մենք չգիտենք ինչ բանակցությունների մասին է խոսում Սոչիի նավահանգստի վարչակազմը», - հայտարարել է գործակալությունը։

Սոչիի նավահանգստի տնօրեն Յուրի Վլադիմիրովն ավելի վաղ ասել էր, որ բանակցություններ են տարվում դեպի Աբխազիա և Վրաստան, նախնական տարբերակով՝ Բաթումի, ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

«Մորպորտ Սոչի»-ի տնօրենն ասել էր, որ նոր երթուղիներ բացելու մեծ պահանջարկ կա, և հույս էր հայտնել, թե գալիք ամռանը կգործարկվեն Աբխազիա և Վրաստան ուղղությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG