Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ «Վրաստանում քաղաքական գործունեությամբ այլևս չեմ զբաղվելու»


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց մասնակցում է դատական նիստին, Թբիլիսի, 1-ը փետրվարի, 2023թ.
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց մասնակցում է դատական նիստին, Թբիլիսի, 1-ը փետրվարի, 2023թ.

Վրաստանի նախկին նախագահ, 2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է վրացական քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահը գրել է իր հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նորընտիր ղեկավար Լևան Խաբեիշվիլիին ուղղված շնորհավորական նամակում։

«Ես չեմ պատրաստվում որևէ քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում, սակայն մշտապես կաջակցեմ քեզ՝ լինի դա Ուկրաինայից թե որևէ այլ տեղից», - դիմելով կուսակցության նորընտիր ղեկավարին՝ գրել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահի թիմակիցներն արդեն իսկ քննադատել են Լևան Խաբեիշվիլիին՝ «անձնական նամակագրությունը հանրայնացնելու համար»։

Լևան Խաբեիշվիլին Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ է ընտրվել հանգստյան օրերին կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով։ Դրանց մասնակցել են կուսակցության ավելի քան 40 հազար անդամներ և համակիրներ։

XS
SM
MD
LG