Մատչելիության հղումներ

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համար


2002-2014 թվականներին Ատոմակայանի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ին (ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Մարկոսյան) մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

2022-ի դեկտեմբերի 22-ին Գ․Մ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Ըստ հաղորդման՝ Գ.Մ.-ն, գնման հայտի բացակայության պայմաններում, 2011-ին մրցույթի միակ մասնակից Ռուսաստանի «ՆովէներգոՊրոմ» ընկերությունից, շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 միջանկյալ մետաղաձող: Անհրաժեշտության բացակայության պատճառով այդ մետաղաձողերը չեն շահագործվել և տևական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները: 2015-ին «Հայկական ատոմային էլեկտրական կայանը» հարկադրված «Ռուսատոմ Սերվիսից» 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձող:

XS
SM
MD
LG