Մատչելիության հղումներ

Բաքվում վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում սպանված անվտանգության ծառայության սպային


Բաքվում այսօր վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման ընթացքում զոհված անվտանգության ծառայության սպա Օրհան Ասքերովին։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ասքերովին հուղարկավորել են «Շեհիդների ծառուղում»։ Trend գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սպայի հուղարկավորության արարողությանը մասնակցել են բոլոր ուժային կառույցների ղեկավարները՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Պետանվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ասքերովը զոհվել էր հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակման ընթացքում։ Դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ծառայության ևս երկու աշխատակիցներ հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Հարձակումից երկու օր անց դեսպանատան ողջ անձնակազմը՝ ընտանիքի անդամների հետ միասին,տարհանվել էին Բաքու։

XS
SM
MD
LG