Մատչելիության հղումներ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների տարհանման համար հատուկ չվերթ է կազմակերպվել


Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակումից հետո, Թեհրան, 27-ը հունվարի, 2023թ.
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակումից հետո, Թեհրան, 27-ը հունվարի, 2023թ.

Ադրբեջանական իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Այխան Հաջիզադեի խոսքով՝ այդ նպատակով Բաքու-Թեհրան-Բաքու հատուկ չվերթ է կազմակերպվել։

Ադրբեջանցի պաշտոնյան տարհանման հստակ ժամկետներ չի նշել:

Հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը մեկ մարդու կյանք խլած զինված միջադեպը պաշտոնական Բաքուն որակել է ահաբեկչություն:

Իրանական իշխանությունները հայտնում են, որ միջադեպի պատճառը հարձակվողի ընտանեկան խնդիրներն են։

XS
SM
MD
LG