Մատչելիության հղումներ

2022-ին ռուսաստանցիները ռեկորդային ծավալի փոխանցումներ են կատարել հարևան երկրներ. РБК


2022 թվականին ռուսաստանցիները ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարել հարևան երկրներ, հայտնում է РБК-ն։ Պարբերականն ուսումնասիրել է Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան, Հայաստան և Ղրղըզստան փոխանցումների վիճակագրությունը:

Ղազախստան ռուսաստանցիներն ուղարկել են ավելի քան 775 միլիոն դոլար, այս թիվը գրեթե 7 անգամ գերազանցում է 2021-ին Ռուսաստանից Ղազախստան ուղարկված փողի ծավալները։

Վրաստան ՌԴ քաղաքացիները փոխանցել են 2 միլիարդ դոլար, նախորդ տարի այդ գումարը կազմել է 411 միլիոն։

Ուզբեկստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 14,5 միլիարդ դոլար, այս ցուցանիշն ավելի քան 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն ու Ղրղըզստանը 2022 թվականի արդյունքներով վիճակագրությունը դեռ չեն հրապարակել, սակայն «հայտնի է, որ նոյեմբեր ամսվա դրությամբ դեպի Հայաստան փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 անգամ և գերազանցել 3 միլիարդ դոլարը»:

Տրանսֆերտների աճի հիմնական պատճառներից մեկը ռուսների տեղափոխությունն է այլ երկրներ ռուս - ուկրաինական պատերազմի և զորահավաքի ֆոնին։

XS
SM
MD
LG