Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն Անկարայից պահանջում է չսպասարկել ռուսական ընկերություններին պատկանող ամերիկյան օդանավերը


Nordwind Airlines ռուսական ավիաընկերության Boeing 777 ուղևորատար օդանավը վայրէջք է կատարում «Վնուկովո» օդակայանում, արխիվ, Մոսկվա:
Nordwind Airlines ռուսական ավիաընկերության Boeing 777 ուղևորատար օդանավը վայրէջք է կատարում «Վնուկովո» օդակայանում, արխիվ, Մոսկվա:

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ, Վաշինգտոնը ճնշում է բանեցնում Անկարայի վրա և հորդորում է ռուսական ավիաընկերություններին արգելել ամերիկյան արտադրության օդանավերով չվերթները Թուրքիա:

Պարբերականի աղբյուրներն ասել են, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին հիշեցրել է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կատարելու անհրաժեշտության մասին:

Ըստ The Wall Street Journal-ի, այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը թուրքական կառավարությանն է փոխանցել Միացյալ Նահանգների առևտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Տեա Ռոզման Քենդլերը:

The Wall Street Journal-ի տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետո ռուսական ընկերությունները Boeing տեսակի ամերիկյան ուղևորատար ինքնաթիռներով ավելի քան 2 հազար չվերթեր են իրականացրել Թուրքիայի ուղղությամբ:

Boeing ընկերությունը մարտ ամսվա սկզբից դադարեցրել է ռուսաստանյան օդանավերի տեխնիկական սպասարկումը: Նմանօրինակ որոշում է ընդունել նաև Airbus եվրոպական ընկերությունը:

Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրներից մեկն է: Անցյալ տարվա ընթացքում Թուրքիա է այցելել մոտ 5 միլիոն ռուսաստանցի: Ենթադրվում է, որ 2023 թվականին այդ թիվը կարող է հասնել 7 միլիոնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG