Մատչելիության հղումներ

Մոսկվան բարդ աշխատանք է տանում Երևանի և Բաքվի հետ. Կրեմլ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ղարաբաղյան հակամարտության հարցով եռակողմ պայմանավորվածությունների մասնակից շարունակում է կատարել իր պարտավորությունները և բարդ աշխատանք է տանում Երևանի ու Բաքվի հետ:

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել, թե արդյոք Կրեմլը համերաշխ է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Ադրբեջանին ուղղված կոչի հետ՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. - «Ռուսաստանը որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնությունների և փաստաթղթերի կողմ շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Եվ շարունակում է չափազանց, չափազանց քրտնաջան և բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»։

Թե կոնկրետ որ հարցերի շուրջ է Մոսկվան բարդ աշխատանք տանում երկու երկրների հետ, Կրեմլի խոսնակը չի պարզաբանել:

XS
SM
MD
LG