Մատչելիության հղումներ

Արցախում դադարեցվում է գազալցակայանների աշխատանքը


Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը, հայտնում է տեղեկատվական շտաբը:

Կուտակված գազն, ըստ Ստեփանակերտի, այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին։

Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք:

Շաբաթ օրը Ստեփանակերտը հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Շրջափակման ընթացքում՝ դեկտեմբերի 12-ից ի վեր, Արցախում սա գազամատակարարման չորրորդ խափանումն է։ Հունվարի 9-ից էլ վթարված է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Արցախում հունվարի 21-ից հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել։

XS
SM
MD
LG