Մատչելիության հղումներ

Մոտ ապագայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։

«Ծանր սպառազինության մատակարարման հետ կապված վերջին պարտավորությունները կարևոր են, մոտ ապագայում ես ակնկալում եմ ավելին (մատակարարում): Կարևոր է, որ մենք Ուկրաինային մատակարարենք այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է»,- ասել է նա։

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լաբրեխտը օրերս տեղեկացրել է, որ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը Marder տեսակի 40 զրահամեքենաներ կուղարկվի Ուկրաինա: Հունվարի 11-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ Վարշավան որոշել է Կիևին տրամադրել մեկ վաշտի հաշվով Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG