Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսմամբ՝ տնտեսական հեռանկարը սպասվածից փոքր-ինչ ավելի դրական է


Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, արխիվ:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, արխիվ:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան այսօր ասել է, թե համաշխարհային տնտեսական զարգացման կանխատեսումն ավելի բարենպաստ է մի քանի ամիս առաջ արված հետազոտությունների արդյունքների համեմատությամբ: Այդ մասին Գեորգիևան հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Իմ ուղերձը պարզ է՝ կանխատեսումը մի քանի ամիս առաջ արվածի համեմատությամբ այդչափ վատը չէ, բայց «քիչ վատ» չի նշանակում լավ»,- ասել է ԱՄՀ-ի ղեկավարը:

Նրա խոսքով, կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկմամբ Չինաստանը վերադառնում է բնականոն գործելակերպի, ինչը կնպաստի տնտեսական աճին:

2023 թվականի ընթացքում աշխարհում աճը կկազմի 2.7 տոկոս, իսկ Չինաստանում՝ 4.4 տոկոս:

«Ուկրաինայում սարսափելի պատերազմը վտանգ է նախևառաջ այդ երկրի բնակչության համար, բայց այն նաև մեծ վնաս է հասցնում վստահությանն աշխարհում ու հատկապես Եվրոպայում»,- ասել է Գեորգիևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG