Մատչելիության հղումներ

Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը, որը նաև Մայքլ Ջեքսոնի նախկին կինն էր


Էլվիս Փրեսլին, արխիվ
Էլվիս Փրեսլին, արխիվ

Անցած գիշեր Միացյալ Նահանգներում, 54 տարեկանում, մահացել է աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը և ժառանգը՝ Լիզա-Մարի Փրեսլին։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էլվիս Փրեսլիի դուստրը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Լիզա-Մարի Փրեսլին հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էին իր առանձնատանը։

Էլվիս Փրեսլիի դուստրը ծնվել էր 1968 թվականին Մեմֆիսում։ 2003 թվականից ի վեր նա երաժշտական կարիերա էր ծավալում, երեք երաժշտական ալբոմների հեղինակ էր։ Լիզա-Մարի Փրեսլին չորս անգամ ամուսնացած էր եղել։ Նրա ամուսինների թվում էին Մայքլ Ջեքսոնը և աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG