Իրանը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացու մահապատժի ենթարկել։ Հարևան երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիրեզա Աքբարին, որը նաև բրիտանական քաղաքացիություն ունի, լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր 2019-ին։
Նախկին պաշտոնյայի ընտանիքի անդամները հաղորդում են՝ Աքբարիին մահապատժի են ենթարկելու։
Լոնդոնը խստորեն դատապարտում է Իրանի իշխանություններին և հորդորում անմիջապես ազատ արձակել իր քաղաքացուն։
Նախկին պաշտոնյան մեղադրանքները չի ընդունում: Լրագրողները հրապարակել են նրա ձայնային հաղորդագրությունը, որում Աքբարին պնդում է, թե իրեն տանջել են և ստիպել տեսախցիկի առաջ խոստովանել մի բան, ինչն ինքը չի արել։