Մատչելիության հղումներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի «31 մեքենա է անցել» ադրբեջանցիների արգելափակած ճանապարհով


Շուշի գործուղված ԱՊԱ գործակալության թղթակիցը հաղորդում է, որ այսօր կես ժամվա մեջ ռուսական խաղաղապահ զորակազմի 31 մատակարարման մեքենա է անցել ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհով։

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով Շուշիի տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հայերի համար նրանք ճանապարհը բացել են մի քանի անգամ ընդամենը՝ միայն թույլատրելով Կարմիր խաչի մեքենաներով ծանր հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները։

XS
SM
MD
LG