Այսօր Պրահայի դատարանը արդարացրեց Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշին, ով մի քանի օրից մասնակցելու է Չեխիայի նախագահական ընտրություններին։ Դատախազությունը նրան մեղադրում է Եվրամիության 2 միլիոն եվրոյի սուբսիդավորումը անօրինական օգտագործելու մեջ և պահանջել էր նրան երեք տարվա ազատազրկման դատապարտել ու տուգանել 400 հազար եվրոյով։
Բաբիշը իրեն մեղավոր չէր համարում, հայտարարելով, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական շարժառիթներ ունի։
Չեխիայի նախագահի ընտրության առաջին փուլը հունվարի 13-ին է։