Մատչելիության հղումներ

2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 30-ի նիստում հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։

Հանձնաժողովից հայտնում են, որ սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG