Մատչելիության հղումներ

Չինաստանը վերաբացում է սահմանները զբոսաշրջիկների համար երեք տարվա սահմանափակումից հետո


Չինաստանը վերաբացել է իր սահմանները միջազգային այցելուների համար 2020 թվականի մարտին ճանապարհորդական սահմանափակումներ մտցնելուց հետո առաջին անգամ:

Ներգնա ճանապարհորդներն այլևս կարիք չեն ունենա կարանտին պահպանել, սակայն դեռևս պիտի ներկայացնեն ճանապարհորդությունից առաջ 48 ժամվա ընթացքում արված բացասական PCR թեստի պատասխան:

Վերջին երեք տարիների ընթացքում Չինաստանն ուներ աշխարհի ամենախիստ Covid-ի առողջապահական քաղաքականություններից մեկը, որը ներառում էր բազմաթիվ արգելափակումներ, հաճախակի թեստավորման պահանջներ և զգալի ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության վրա:

Կառավարությունը վերջերս հրաժարվել էր այդ քաղաքականությունից՝ ամբողջ երկրում զանգվածային բողոքի ցույցերից հետո:

XS
SM
MD
LG