Մատչելիության հղումներ

Պեկինը քննադատում է չինացի ճամփորդողների համար քովիդի սահմանափակումներ մտցրած երկրներին


Ասիացի զբոսաշրջիկներ Փարիզում, արխիվ

Այսօր Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մաո Նինը ամենօրյա ճեպազրույցում զգուշացրել է, որ չինացի ճամփորդողների համար քովիդի սահմանափակումներ մտցրած երկրների հանդեպ Չինաստանը հակամիջոցներ կձեռնարկի փոխադարձության սկզբունքի վրա հիմնված։ Նրա խոսքերով՝ գիտական տեսակետից այդ երկրների պահանջներն անընդունելի են։

ԱՄՆ-ը, Կանադան, Հնդկաստանը, Ճապոնիան, Ավստրալիան, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանից ժամանողների համար՝ մասնավորապես պահանջելով ներկայացնել քովիդի թեստի բացասական պատասխան։

Անցած դեկտեմբերից Չինաստանը վերացրել է ներքին սահմանափակումները, ինչից հետո երկրում քովիդի նոր ալիք է բարձրացել։

XS
SM
MD
LG