Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի ալիքը կհասնի գագաթնակետին մեկ շաբաթվա ընթացքում. պաշտոնյա


Չինաստանում կորոնավիրուսի ներկայիս ալիքը, ամենայն հավանականությամբ, կուժեղանա առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, ասել է Ժողովրդական Հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ժան Վենհոնգը։

«Սպասվում է, որ Չինաստանը մեկ շաբաթվա ընթացքում կբախվի վարակվածների առավելագույն քանակին», - նրա խոսքերը փոխանցում են արևմտյան լրատվամիջոցները:

Ըստ պաշտոնական տվյալների՝ նախօրեին արձանագրվել է Covid-19-ի 4 հազարից քիչ դեպք՝ ուղեկցվող ախտանիշներով, իսկ իշխանությունները երրորդ օրն անընդմեջ չեն հայտնում մահվան դեպքերի մասին։

Անցած ամիս հաղորդվել էր Չինաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց մասնակիցները պահանջում էին վերջ տալ Պեկինի կողմից իրականացվող «Զրո հանդուրժողականություն Covid-19-ի հանդեպ» քաղաքականությանը։ Դրա հետևանքով Չինաստանում շարունակում էին խստագույն լոքդաուններ սահմանվել կորոնավիրուսի դեպքերի անգամ աննշան աճի դեպքում։ Դեկտեմբերի սկզբին Չինաստանի իշխանությունները չեղարկեցին վիրուսի տարածումը զսպելու համար ընդունված մի շարք սահմանափակումներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ մտահոգություն է հայտնել Չինաստանում կորոնավիրուսի աննախադեպ ալիքի կապակցությամբ։

XS
SM
MD
LG