Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին առաջին պատարագը մատուցեց Կիև-Պեչորյան վանական համալիրում


Ուկրաինա - Կիև-Պեչորսկի վանական համալիրը, հունվար, 2023թ.
Ուկրաինա - Կիև-Պեչորսկի վանական համալիրը, հունվար, 2023թ.

Ուկրաինայի գլխավոր սրբավայր Կիև-Պեչորյան վանական համալիրի Ուսպենսկի տաճարում առաջին անգամ պատարագ մատուցվեց Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կողմից։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Եպիֆանի առաջինն իր խոսքում ասել է, որ բոլոր բարեխիղճ մարդիկ դատապարտում են «ռուսական չարի կայսրության բազմաթիվ պատերազմական հանցագործությունները»։

«Տոնակատարության այս օրերին ուժեղ զգացումով Աստծո օգնությունն ենք խնդրում հաղթելու մեր թշամուն, որը վիշտ է բերել մեր տուն», - ասել է նա։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կոչ է արել աղոթել ուկրաինացի հավատացյալների համար, որոնցից, նրա խոսքով, ցանկանում են խլել Կիև-Պեչորյան վանական համալիրը։

Մինչ այս Ուկրաինայի այդ սրբավայրն ամբողջովին գտնվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ, բայց երկու եկեղեցի փոխանցվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։

Վերջին շրջանում Ուկրաինայի իրավապահները ստուգումներ են անցկացրել՝ կասկածելով, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներն աջակցում, պաշտպանում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։

XS
SM
MD
LG