Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ը հավաստիացնում է՝ հրադադարը պահպանում են, միայն պատասխանում են հարվածներին


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պնդել է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում պահպանում են հրադադարի ռեժիմ և միայն պատասխանում են ուկրաինական կողմի հարձակումներին։

Նա ասել է, որ վերջին օրվա ընթացքում ռուսական ուժերը չորս ուղղություններով հետ են մղել ուկրաինացիների գրոհները։ Ըստ Կոնաշենկովի հայտնած տվյալների՝ պատասխան հարվածներով ոչնչացվել է 120 ուկրաինացի զինվոր, մի քանի զրահամեքենա և հրետանային միջոց։

XS
SM
MD
LG